Վաղը Հայաստան կժամանեն Շվեյցարիայի Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները` Քրիստին Էգերզեգի-Օբրիստի գլխավորությամբ:
Հնգօրյա այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Ազգային ժողովի Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խմբի անդամների, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, արտաքին գործերի, էկոնոմիկայի փոխնախարարների, ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակությունը կայցելի նաեւ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ, հայ - շվեյցարական մասնագիտացված դպրոց, «Արաբկիր» եւ «ARBES» բժշկական կենտրոններ, Գյումրիի «Արեւամանուկ» հոգեբանական կենտրոն, Բյուրականի աստղա?ֆիզիկական աստղադիտարան, կհանդիպի «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» եւ «Խաղաղություն ու հաշտություն» ծրագրերի պատասխանատուների հետ:
Հոկտեմբերի 9-ին շվեյցարացի խորհրդարանականները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պատվիրակությունը Երեւանից կմեկնի հոկտեմբերի 13-ին: