Մատչելիության հղումներ

Վարչապետը կմեկնի Վաշինգտոն


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ` Վաշինգտոնում հրավիրված Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հանրապետության նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակության այցը կավարտվի հոկտեմբերի 15-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG