Մատչելիության հղումներ

Արդյունաբերական աճի տեմպերով Հայաստանը ԱՊՀ-ի երկրների շարքում 8-րդն է


Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) Միջպետական վիճակագրական կոմիտեի` այսօր հրապարակած տվյալների համաձայն, ԱՊՀ-ի երկրների թվում արդյունաբերական աճի տեմպերով Հայաստանը 8-րդ տեղում է:

Արդյունաբերության աճը Հայաստանում 2008 թվականի հունվար - օգոստոս ամիսներին կազմել է 2,2 տոկոս:

Առաջատարները, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բելառուսն ու Ադրբեջանն են` համապատասխանաբար 13,1 եւ 9,6 տոկոս աճով:

Երրորդ տեղում Ուկրաինան է` 6,3 տոկոս, չորրորդում` Ղրղըզստանը (6,1 տոկոս):

Ռուսաստանը, արդյունաբերական աճի 5,3 տոկոսով, 5-րդ տեղում է: Նրան հետեւում են Ղազախստանը, Մոլդովան եւ Հայաստանը:

Տաջիկստանում արդյունաբերության անկում է արձանագրվել` 2,5 տոկոսով:

Տվյալներ չկան Վրաստանի (երկիրը հայտարարել է ԱՊՀ-ից դուրս գալու մասին), Ուզբեկստանի եւ Թուրքմենիայի վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, ԱՊՀ-ում ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերությունն աճել է 6 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG