Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ջրամբարի շրջակայքում, որտեղով անցնում է հայ-ադրբեջանական սահմանի շփման գիծը, երեկ կայացավ հրադադարի ռեժիմի դիտարկում: Այն կազմակերպել էր Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը:
Դեսպանը, սակայն, դիտարկմանը չէր մասնակցում. նրան փոխարինում էին դաշտային օգնականները Բուլղարիայից եւ Հունգարիայից: Հայկական կողմից մոնիթորինգին մասնակցում էին նաեւ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:
Եղանակը մառախլապատ էր, եւ ռադիոկապի միջոցով բառացիորեն մի քանի րոպե տեւած մոնիթորինգի արդյունքում Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականները հրադադարի ռեժիմի խախտում չարձանագրեցին ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմում:
Սակայն, մինչեւ դիտարկումը այդ տարածքում տեղակայված հայկական զորամասերի հրամանատարները Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ ադրբեջանական դիրքերից հայկական սահմանամերձ գյուղերի ուղղությամբ գրեթե ամեն օր կրակահերթեր են արձակվում: Ըստ հրամանատարների, հրաձգությունն իրականացվում է նաեւ խոշոր տրամաչափերի զենքերից:
Հրամանատարներից մեկի փոխանցմամբ, ադրբեջանցիները կրակում են նաեւ Նոյեմբերյան-Երեւան ավտոմայրուղով ընթացող ավտոմեքենաների ուղղությամբ: Կրակահերթեր են բացվում նաեւ զինվորական հերթափոխի ժամանակ:
ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Չունտուլովը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ արդյունք են տալիս յուրաքանչյուր դիտարկումից հետո պատրաստվող ԵԱՀԿ-ի զեկույցները` նկատի ունենալով, որ, ըստ հայկական կողմի, այս տարին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման առումով ռեկորդային է, պատասխանեց, թե իրենք դիտարկման արդյունքները դեսպանի միջոցով պարզապես փոխանցում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին:
Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը, իր հերթին, ավելացրեց, թե որոշակի փոփոխություն զեկույցներից հետո լինում է:
Հովհաննես Շողիկյան, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից