Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափը պահպանելու անհրաժեշտությունն է ընդգծել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի հետ երեկ Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ:
Սահակյանը հավելել է, որ պետք է անել հնարավորը Լեռնային Ղարաբաղի` որպես բանակցային գործընթացի լիիրավ մասնակցի կարգավիճակը վերականգնելու համար:
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` երկուստեք նշվել է հակամարտող կողմերի միջեւ փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորման գործում կոնկրետ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:
Բակո Սահակյանը կարեւորել է Եվրոպայի եւ հատկապես Ֆրանսիայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով նոր ձեւավորված պետությունների ճանաչման հարցում երկակի ստանդարտներին վերաբերող հարցին` Ֆասիեն, մասնավորապես, ասել է. - «Ճանաչումը կախված է շատ գործոններից: Անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել յուրաքանչյուր իրավիճակ, դրա առանձին տեսանկյունները»:
«Ռեգնում» գործակալության վկայությամբ` նա նշել է, թե «հակամարտությունները առհասարակ եւ, մասնավորապես, նախկին Խորհրդային Միության տարածքում, անհնար է համեմատել»:
«Օրինակ, հակամարտությունը Կոսովոյում հակամարտություն էր մեկ երկրի ներսում` միջազգային շատ կազմակերպությունների ներգրավմամբ: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա դա միայն մեկ երկրի ներսում հակամարտություն չէ: Թեեւ, ըստ միջազգային իրավունքի, Ղարաբաղը դեռեւս պաշտոնապես համարվում է Ադրբեջանի մաս, սակայն, միաժամանակ, տեղի ունի հակամարտություն կողմերի միջեւ: Եվ եւս մեկ տեսանկյուն` մինչ այժմ այստեղ չկան միջազգային կազմակերպությունների` ինչպես, օրինակ, ՄԱԿ-ի եւ այլ կազմակերպությունների, ուղղակի գործողություններ», - հայտարարել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը:
«Իրավունքը կարեւոր է, բայց բավարար չէ, եւ անհրաժեշտ են նաեւ կողմերից յուրաքանչյուրի վստահությունը եւ բարի կամքը: Բարի կամքի առկայության դեպքում խաղաղ կարգավորման համար կարելի է գտնել սկզբունքների լավ համակցություն», - ասել է Ֆասիեն:
Ֆրանսիացի միջնորդը նաեւ կարծիք է հայտնել, որ «Հայաստանի նախագահը իմաստուն վարվեց` նախագահ Գյուլին իր երկիր հրավիրելով, թեեւ շատերը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում անհնար էին համարում նման հանդիպումը»:
«Բարի կամքի ջանքերը, որոնք կարող են օգտակար լինել խաղաղ կարգավորման համար, պետք է ողջունել: Թուրքիան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նշանակալի անդամ է: Որպես Մինսկի խմբի անդամ` նա վաղուց է սատարում գործընթացը եւ համանախագահների ջանքերը», - հայտարարել է Բերնար Ֆասիեն` պատասխանելով Թուրքիայի միջնորդության ակտիվացման եւ ԵԱՀԿ-ի ներկայիս համանախագահության համար տվյալ փաստի ներկայացրած հնարավոր վտանգին առնչվող հարցին:
«Բոլոր ջանքերը, եթե դրանք կենտրոնացվում են, օգտակար են լինում», - վստահեցրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը: