Հինգշաբթի օրը հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված մոտ մեկ տասնյակ քաղաքական գործիչների կանայք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովին հասցեագրած իրենց նամակը հանձնեցին Եվրախորհրդի երեւանյան գրասենյակ:
Նամակում ակցիայի մասնակիցները կոչ են անում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովին «լուրջ վերաբերվել եւ համապատասխան քաղաքալամ գնահատականներ տալ» ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի (ով Մոնիտորինգի հանձնաժողովին այսօր Փարիզում պիտի ներկայացնի Հայաստանի կողմից ԵԽԽՎ-ի թիվ 1609 եւ1620 բանաձեւերի կատարման ընթացքը) զեկույցին:
Ակցիայի մասնակիցներից Մելիսա Բրաունը` Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, Համմարբերգի մասին ասելով, թե «շատ իմաստուն ու բարի մարդ է», հավելեց. - «Մեծ սպասելիք ունենք իր զեկույցից»:
Եվրախորհրդի երեւանյան գրասենյակի քաղաքական եւ տեղեկատվական հարցերով պատասխանատու Վահագն Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ստացված նամակը կփոխանցվի հասցեատիրոջը:
Տաթեւիկ Լազարյան
(Լուսանկարում` Մելիսա Բրաունը)