Մատչելիության հղումներ

Ազատ է արձակվել Արմեն Սարգսյանը


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, 5 տարի անազատության մեջ գնտվելուց հետո դատարանի վճռով պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Արմեն Սարգսյանը` Վազգեն եւ Արամ Սարգսյանների կրտսեր եղբայրը:

«Այսօր ես արդեն իսկ հանդիպել եմ Արմեն Սարգսյանին Եռաբլուրում», - ասաց Սուրենյանցը: - «Կոշի գաղութից դուրս գալուց հետո ինքը ընկերների, հարազատների հետ միասին այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու Վազգեն Սարգսյանին եւ մյուս զոհված ազատամարտիկներին եւ մեկնել է տուն»:

«Մեր կուսակցության դիրքորոշումը մնում է նույնը», - հավելեց Սուրեն Սուրենյանցը: - «Մենք կարծում ենք, որ Արմեն Սարգսյանը ավելի քան 5 տարի անազատության մեջ է եղել ապօրինաբար»:

Արմեն Սարգսյանը ձերբակալվել էր 2003 թվականի մարտի 5-ին, եւ ավելի ուշ դատարանի վճռով դատապարվել 10 տարվա ազատազրկման` 2002 թվականի դեկտեմբերի վերջին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու համար:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG