Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Չեխիայի Սենատի նախագահը


Վաղը Երեւան կժամանի Չեխիայի Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկայի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` սեպտեմբերի 12-ին աշխատանքները կսկսի հայ-չեխական գործարար համաժողովը, որի բացման արարողությանը կմասնակցեն երկու երկրների խորհրդարանների նախագահները:

Եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են Չեխիայի Սենատի նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ: Չեխական պատվիրակության անդամները կհանդիպեն Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ:

Ուրբաթ օրը Պրշեմիսլ Սոբոդկան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ կդնի ցեղասպանության զոհերի հիշատակին եւ կայցելի թանգարան:

Նույն օրը խորհրդարանում նախատեսված է համատեղ մամլո ասուլիս:

Սեպտեմբերի 13-ին Չեխիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Երեւանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG