Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ անցած շաբաթավերջին Երեւան կատարած իր այցը կնպաստի տարածաշրջանում կայունությանը:
Հաստատելով իր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցային գործընթացին` Գյուլը, միաժամանակ, նշել է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին չի հաջողվել հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերում «կարեւոր արդյունքների» հասնել:
«Մենք սատարում ենք կողմերի [Հայաստանի եւ Ադրբեջանի] միջեւ հանդիպումները: Սակայն փաստ է նաեւ, որ արդեն 17 տարի է, ինչ ստեղծվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, բայց այն չի հասել կարեւոր արդյունքների», - ասել է Թուրքիայի նախագահը եւ հավելել. - «Այժմ Կովկասում իրավիճակը փոխվել է, եւ այժմ մենք եւս ջանքեր ենք գործադրում, նախաձեռնությամբ ենք հանդես գալիս: Եթե նախաձեռնությունը արդյունքներ բերի` բոլորս ուրախ կլինենք»:
Թուրքիան վերջերս հանդես է եկել Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու առաջարկով, որում առաջարկում է ընդգրկել Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանը:
Հարցազրույցում Գյուլը նշել է, որ ղարաբաղյան հիմնահարցը ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների խնդիր է, այլեւ ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա:
«Պետք է փոխվի մտածողությունը: Խաղաղությունն ու կայունությունը յուրաքանչյուրի շահերից են բխում: Բայց դա իրագործելու համար մենք երկխոսության կարիք ունենք: Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրները միայն երկկողմ խնդիրներ չեն. այդ խնդիրները ամբողջ տարածաշրջանինն են», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Աբդուլա Գյուլը նաեւ համոզմունք է հայտնել, որ եթե Կովկասում լինի խաղաղություն եւ կայունություն, ապա էներգետիկ բոլոր խնդիրները ինքնաբերաբար կլուծվեն:
Վերահաստատելով իր աջակցությունը Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խողովակաշարին, որով նավթի հոսքը ընդհատվել էր անցած ամիս` ռուս - վրացական պատերազմի հետեւանքով, Գյուլը նաեւ հայտնել է, որ Թուրքիան ծրագրում է ռուսական գազը իր տարածքով դուրս բերել համաշխարհային շուկա: «Կգա ժամանակ, երբ այժմ գոյություն ունեցող ուղիները բավարար չեն լինի», - ընդգծել է նա:
Աբդուլա Գյուլը Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցությունների նպատակով վաղը մեկնելու է Բաքու:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա