«Ան բարեկամության ժամանակը» գրություններով գլխարկներ էին կրում թուրք երիտասարդները, նմանատիպ պաստառներ են ծածանել նաեւ մարզադաշտում: Իրենց խումբն անվանում են «Երկրպագուներ առանց »:
Երեւանում անցկացրած մեկեւկես օրվա ընթացքում թուրք երիտասարդները առիթ ունեցան հանդիպել ու շփվել հայ հասակակիցների հետ, եղան նաեւ «Մաքսլիբերթի»-ի խմբագրությունում` բաժանվելիս ասելով, թե «սա երկխոսության սկիզբն է»:
Թուրք երիտասարդները չխուսափեցին խոսել նաեւ «վիճելի» հարցերի շուրջ: Խմբի անդաներից Ջերանի կարծիքով, «լիովին հնարավոր է լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, դա երազանք չէ»:
«Շատ կարեւոր է հաղորդակցությունը», - հավելեց թուրք երիտասարդը: - «Պատնեշներ կառուցելու փոխարեն մենք պետք է երկխոսություն սկսենք»:
Իսկ Ֆաթմագյուլը ասաց. - «Ես այստեղ եմ, քանի որ սա առաջին քայլն է ինձ համար: Ես ծնվել ու մեծացել եմ Թուրքիայում` որպես թրքուհի, հետեւաբար նախապաշարմունքներ ունեմ, որոնք ընդունել եմ անգիտակցաբար, ոչ միայն հայկական հարցը, այլ շատ այլ հարցեր, որ վեճ են հարուցում մեր երկրում: Մեզ դաստիարակել են, մենք չեն սովորել, բայց հիմա ես ունեմ հնարավորություն ինքս ամեն ինչ բացահայտելու: Դրա համար միայն ժամանակ է հարկավոր»:
«Միասին պիտի փորձենք բուժել հարաբերություններն ու խնդիրները եւ ոչ թե այդ խնդիրների վրա կառուցենք մեր ինքնությունը», - կարծում են թուրք երիտասարդները:
Սեդա Պապոյան