Շաբաթավերջին (սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը) Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները մոտ երկուկես ժամ տեւած բանակցությունների ժամանակ արտահայտել են երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման իրենց վճռականությունը:
Ըստ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության, նախարարները նշվել են, որ այդ ուղղությամբ «ձեռնարկվելու են հետեւողական քայլեր»:
Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս Թուրքիայի նախագահի ղեկավարած բարձրաստիճան պատվիրակության այցին Հայաստան, ինչը երկու երկրների ղեկավարության միջեւ երկխոսության լայն հնարավորություններ է ստեղծում: Նրա բնորոշմամբ` դա «լավ սկիզբ է, որն իր դրական շարունակությունը կունենա»:
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը եւ նշել, որ Հայաստանը նախագահ Գյուլի այցը դիտում է որպես այդ ուղղությամբ լուրջ խթան:
Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Բաբաջանը մանրամասն քննարկել են Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Այս առումով նախարար Նալբանդյանն ասաց, որ հայկական կողմը ողջունում է պլատֆորմի ստեղծման գաղափարը, որն ուղղված է տարածաշրջանում վստահության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատմանը:
Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներին, ինչպես նաեւ մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների: