Մատչելիության հղումներ

Դենիզ Բայքալ. «Մինչ Գյուլի այցը Հայաստանը թող դադարեցնի ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործողությունները»


Մինչեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Երեւան այցելելը, հարկ է, որ Հայաստանը դադարեցնի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործողությունները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ի՞նչ է արել Հայաստանը` փոխելու համար Թուրքիայի նկատմամբ թշնամական քաղաքականությունը` կապված հայկական ստերի հետ, ի՞նչ է արել ադրբեջանական տարածքից դուրս գալու համար: Ոչինչ», - ասել է Բայքալը:

«Միգուցե նա [Գյուլը] գնար եւ աղոթեր Հայոց ցեղասպանությանը նվիրված վայրում եւ ծաղկեպսակ դներ այնտեղ», - հայտարարել է Դենիզ Բայքալը, ով, ինչպես նշում է «Ֆրանսպրես» գործակալությունը, միշտ ընդդիմացել է Թուրքիայի նախագահի Երեւան այցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG