«Քաղբանտարկյալների հարցը շարունակում է մնալ ներքաղաքական ճգնաժամի կարգավորման ամենամեծ խոչընդոտը». - այսպիսի համոզմունք է հայտնում Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը իր այսօրվա հայտարարությունում:
Համաձայն հայտարարության` «Հայաստանում այսօր շարունակում են բանտերում մնալ 75 քաղբանտարկյալ, որոնց կարելի է բաժանել վեց խմբի». - «Առաջին խումբը՝ 7 հոգի, որոնց գործերը մինչեւ հիմա, մարտի 1-ից ավելի քան 6 ամիս անց, դեռ չեն մտել դատարան: Երկրորդ խումբը` 8 հոգի, որոնք պայքարել են ընտրական գործընթացի օրինականության համար, բայց շինծու մեղադրանքներով հենց իրենք են դատապարտվել ընտրական գործընթացը խոչնդոտելու եւ նմանատիպ այլ «հանցակազմի» համար: Երրորդ խմբում են այն 15 ակտիվիստները, որոնք թեեւ ձերբակալվել են հետընտրական զարգացումների պատճառով, սակայն դատապարտվել են դրանց հետ կապ չունեցող կեղծ մեղադրանքներով, ինչպիսիք են՝ ապօրինի զենք պահելը, հարկերից խուսափելը, պաշտոնական դիրքի չարաշահումը եւ ալյն: Չորրորդ խումբը կազմում են 38 քաղբանտարկյալներ, որոնք դատապարտվել են բացառապես ոստիկանական ցուցմունքների հիման վրա: Հինգերորդ խումբը 4 ցուցարարներ են, որոնց դեմ մեղադրանքները, բացի ոստիկանական ցուցմունքներից, հենված են նաեւ բռնության, շանտաժի եւ այլ ապօրինի միջոցներով ձեռք բերված այլ «ապացույցների» վրա: Եվ, վերջապես, վեցերրորդ խումբը՝ 3 հոգի, որոնց քաղբանտարկյալի կարգավիճակը կապված չէ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների գործընթացի հետ»:
Հայ ազգային կոնգրեսի պնդմամբ` «կոպտորեն ոտնահարվում են քաղբանտարկյալների իրավունքները, նրանցից 13 հոգի նվազագույն անհրաժեշտ բժշկական օգնությունից զրկված լինելու պատճառով ծանր առողջական խնդիրներ ունեն, իսկ ոմանց կյանքին արդեն նաեւ վտանգ է սպառնում»:
«Քաղբանտարկյալներ, խոշտանգումներ, հավաքների եւ խոսքի ազատության սահմանափակումներ, չընտրված եւ կեղեքիչ կառավարություն, նվաստացուցիչ ներկա, անհեռանկար ապագա` այս ամենը երեւույթներ են, որոնք հայ ժողովուրդը չի հանդուրժի երբեք», - հայտարարում է Հայ ազգային կոնգրեսը եւ վստահեցնում. - «Սեպտեմբերի 12-ին մենք դա ցույց կտանք բռնապետությանը եւ ապօրինությանը հակադրված մեր հավաքական կամքով»:
Այսօր հրավիրած ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը հրապարակելուց հետո, կոնգրեսի ղեկավար անդամներից Լեւոն Զուրաբյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Հիշեցմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր վերջին ասուլիսում հայտարարել էր, թե փակուղու մեջ են ե’ւ իշխանությունը, ե’ւ ընդդիմությունը, եւ հարցին, թե արդյո՞ք առաջիկա հանրահավաքով է փորձելու ընդդիմությունը դուրս գալ փակուղուց, Զուրաբյանը նախ պարզաբանեց, թե Տեր-Պետրոսյանը նկատի ուներ այն, որ «փակուղի է, երբ իշխանությունն ու ընդդիմությունը չեն կարողանում գտնել փոխզիջումներ», եւ ասաց, թե «նման իրավիճակը կարող է ունենալ մեկ հանգուցալուծում». - «Դա կարող է բերել միայն իրավիճակի սրմանը, քաղաքական պայքարի կոշտացմանը: Դա հենց այն է, ինչը միակ ելքն է այդ փակուղուց: Բայց դա հենց այն փակուղին էր, որում մենք չէինք ուզում հայտնվել»:
Լեւոն Զուրաբյանը փոխանցեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու վերաբերյալ փաստաթղթերը ուղարկել են տարբեր ատյաններ (այդ թվում` Եվրոպայի խորհուրդ) եւ այնտեղից նամակներ են ստացել, որոնցում շնորհակալություն է հայտնվում տրամադրված տեղեկատվության համար:
«Ես վստահ եմ, որ ամբողջ թիմը Տեր-Պետրոսյանի գաղտնալսվել է, գաղտնալսվում է հիմա էլ», - հայտարարեց Զուրաբյանը:
Աննա Սաղաբալյան