Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը ողջունել է Երեւան այցելելու` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի որոշումը:
«Ջերմորեն ողջունում եմ նախագահ Գյուլի որոշումը ներկա գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի` շաբաթ օրը Երեւանում կայանալիք Հայաստան - Թուրքիա հանդիպմանը», - ասված է Ռենի հայտարարությունում, որը այսօր տրամադրել են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից:
«Ճգնաժամը Վրաստանում ընդգծեց տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների կարեւորությունը, ներառյալ Թուրքիա - Հայաստան հարաբերությունները», - նշում է Եվրամիության հանձնակատարը եւ հույս հայտնում, որ «նախագահ Գյուլի կարեւոր առաջին քայլին շուտով կհետեւեն նաեւ ուրիշները` ուղղված այս երկու երկրների միջեւ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, որոնք կխթանեն կայունությունը տարածաշրջանում եւ տարածաշրջանային ամրապնդված համագործակցության հիմք կստեղծեն»: