«Հարավային Օսիայի եւ Աբխազիայի` մի կողմից, եւ Ղարաբաղի միջեւ` մյուս կողմից, նմանություն չկա», - այսօր Մոսկվայում կայացած ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստից հետո, որի ժամանակ ընդունել էր հայտարարութուն Կովկասում խաղաղությանը եւ համագործակցությանը նպաստելու հարցում Ռուսաստանի Դաշնության դերը սատարելու մասին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը:
«Սահակաշիլու ռեժիմը վերջին տարիների ընթացքում այնպիսի քաղաքականություն էր վարում, որը բերել էր նախկինում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունների խախտմանը: Վրացական կողմը պարբերաբար սադրանքներ էր գործում խաղաղ բնակիչների, խաղաղապահների հանդեպ», - շարունակեց Լավրովը` հավելելով. - «Ղարաբաղի շուրջ նման բան չի կատարվում. հակամարտող կողմերը չեն հրաժարվում բանակցություններից եւ կողմերը մասնակցում են կարգավորմանն ուղղված աշխատանքներին: Այս պահին արդեն կա պայմանավորվածություն կարգավորման հարցերի մեծ մասի շուրջ: Մնացած մի քանի հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է: Ռուսաստանը շարունակելու է աջակցել այդ գործընթացին, այդ թվում` ԵԱՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում»:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույն հարցին ի պատասխան ընդգծեց, որ դեռեւս մինչեւ հարավաօսական իրադարձությունները Հայաստանը բազմիցս նշել է, որ խնդիրը պետք է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով, եւ շարունակում է մնալ նույն դիրքորոշմանը:
Ներկայացնելով արտգործնախարարների խորհրդի ընդունած հայտարարությունը` Էդվարդ Նալբանդյանը ասաց. - «Մենք կոչ ենք անում կողմերին բանակցությունների եւ ողջունում ենք Մեդվեդեւ - Սարկոզի վեց կետից բաղկացած ծրագիրը»:
«Մենք բավարարված ենք ընդունված փաստաթղթի բովանդակությամբ», - ասաց Ռուսաստանի արտգործնախարարը: - «Այն ճիշտ շեշտադրումներ է անում եւ ճիշտ գնահատական է տալիս Վրաստանի գործողություններին Հարավային Օսիայում»:
Այսպիսով, ՀԱՊԿ-ի անդամ երկրները, այսօրվա դրությամբ, թեեւ ընդգծել են, որ աջակցում են Ռուսաստանին, եւ քննադատել են Վրաստանի քաղաքականությունը, որեւէ բան չեն հայտարարել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու մասին:
Ազա Բաբայան, Մոսկվա