Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը որոշում է ընդունել երկրում հաստատված ռազմական դրությունը այսօրվանից` նախատեսվածից 4 օր շուտ, վերացնելու մասին:
«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ` ռազմական դրությունը փոխարինվելու է արտակարգ դրությամբ, սակայն միայն այն տարածաշրջաններում, որտեղ ռուսական զորքեր կան. որպես այդպիսիք խորհրդարանի որոշման մեջ նշված են Աբխազիան եւ Հարավային Օսիան, ինչպես նաեւ բուն Վրաստանի այն շրջանները, որտեղ ռուսական զորքերը ուղեկալներ են սահմանել:
Միաժամանակ, նույն աղբյուրի հավաստմամբ, արտակարգ դրության հաստատումը, փաստացիորեն, պայմանական քայլ է, քանի որ դրանից բխող սահմանափակումներ որոշման մեջ հիշատակված չեն:
Խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն երեկվա նիստում, մասնավորապես, հայտարարել է. - «Ռազմական դրությունը վերացնելու պատճառներից մեկն է` ցույց տալ, որ Վրաստանում կան շրջաններ, որոնք օկուպացված են մնում, բայց Վրաստանի մնացյալ մասում աշխատանքը շարունակվում է եւ պետք է շարունակվի սովորականի պես` այդ թվում առեւտուրը, բեռնափոխադրումները եւ տնտեսական գործունեությունը: Սակայն ռազմական դրության վերացումը ոչ մի դեպքում չի նշանակում, որ մենք դադարեցնում կամ թուլացնում ենք մեր պայքարը օկուպացման դեմ»:
Ռազմական դրությունը Վրաստանում հայտարարվել էր օգոստոսի 9-ին` սկզբնապես երկու շաբաթով, ապա երկարաձգվել էր եւս երկու շաբաթով` մինչեւ սեպտեմբերի 8-ը: