Մատչելիության հղումներ

Երիտասարդ կուսակցականները չեն պատրաստվում «քաղաքականացնել սպորտը»


Մասնակցում էին ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Հայկ Ասատրյանը, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանն ու ՀՀԿ-ի երիտասարդական թեւի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը:

«Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին, ցույց է տալիս, որ Հայաստանը կարեւոր դիվանագիտական քայլ է արել», - հայտարարեց հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը` հավելելով. - «Վրաց-օսական եւ վրաց-ռուսական հակամարտությունները ցույց տվեցին, որ այս քայլը Հայաստանի համար կարող է շահավետ լինել»:

Դաշնակցության բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Հայկ Ասատրյանը ասաց , որ ՀՅԴ-ն Գյուլին չէր հրավիրի, եւ այս հարցում երիտասարդ դաշնակցականն ու հնչակյան Նարեկ Գալստյանը համակարծիք էին:

Երեկ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրուցում ասել էր , որ Դաշնակցությունը «պատրաստվում է լուրջ, սոլիդ, կարգապահ ցույց անել» Գյուլի ժամանման կապակցությամբ: Երիտասարդ դաշնակցական Հայկ Ասատրյանը այսօր հավելեց, որ բողոքի ակցիայից զատ, իրենք եռագույններով զորակցելու են նաեւ Հայաստանի հավաքականին, եւ սպորտը չեն քաղաքականացնելու:

«Սարգիս Տխրունի» ուսանողական միության դիրքորոշումն այս հարցում նույնպես դրական չէ, բայց նրանք էլ են պատրաստվում եռագույններով ներկա գտնվել Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը:

Հանրապետական կուսակցությունն էլ ասելիք ունի Աբդուլա Գյուլին, կուսակցության երիտասարդական թեւը, սակայն այդ գործը թողնում է կուսակցական ավագ գործընկերներին: Իրենք` երիտասարդ հանրապետականները, հնչակյաններից ու դաշնակցականներից ետ չեն մնա ու ներկա կլինեն խաղին:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG