Մատչելիության հղումներ

Մահափորձ` Պակիստանի վարչապետի դեմ


Այսօր մահափորձ է կատարվել Պակիստանի վարչապետ Յոսուֆ Ռեզա Գիլանիի դեմ: Պաշտոնական աղբյուրների վկայությամբ` Գիլանիի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել մայրաքաղաք Իսլամաբադի մերձակայքում: Երկու գնդակ դիպել է մեքենային, սակայն վարչապետը չի վնասվել:

Գիլանին անցած տարվա դեկտեմբերին սպանված նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի կուսակցության ղեկավար անդամներից է: Կուսակցությունը հաղթել է փետրվարին անցկացված խորհրդարանական ընտրություններում, եւ Գիլանին դարձել է կոալիցիոն կառավարության վարչապետը:

Շաբաթ օրը Պակիստանի խորհրդարանը եւ տարածաշրջանային չորս համագումարները երկրի նոր նախագահ են ընտրելու:

Պակիստանի պետությունը վերջին 9 տարիներին ղեկավարած Փերվեզ Մուշարաֆը հրաժարական է տվել օգոստոսին, երբ իշխող կոալիցիան բարձրացրել էր նրա իմփիչմենթի հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG