Մատչելիության հղումներ

Նենսի Փելոսին ծաղիկներ է դրել Հիրոսիմայի ռմբակոծության զոհերի հուշարձանին


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր ծաղիկներ է դրել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հուշարձանին` դառնալով մինչ օրս այդ վայրում իր հարգանքի տուրքը մատուցած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան:

Փելոսին Հիրոսիմա է հրավիրվել Մեծ ութնյակի պետությունների խորհրդարանների խոսնակների հանդիպմանը մասնակցելու համար:

Ճապոնիայի հարավ-արեւմուտքում գտնվող այս քաղաքը ավերակների էր վերածվել 1945 թվականի օգոստոսի 6-ին Միացյալ Նահանգների կողմից ատոմային ռմբակոծության հետեւանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG