«Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերը գրում են Օպերայի մոտ շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի մասին: Ըստ հրապարակումների, «ընդհարումը տեղի է ունեցել հատուկ ջոկատայինների եւ մեկ տասնյակ երիտասարդների միջեւ, որոնց թվում եղել են բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ»: «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Ընդհարման արդյունքում մի քանի ոստիկան ստացել է մարմնական վնասվածքներ: Ըստ ականատեսների, դատավորների «քեֆները լավ» երեխաները ապակե շշերով հարվածել են ոստիկանների գլխին, վերջիններս մի կերպ համարձակվել են մի քանի ջահելի բերման ենթարկել ոստիկանություն, սակայն շատ շուտով նրանց ազատ են արձակել»: «Բռնության ենթարկված երկու բերետավորները տեղափոխվել են հիվանդանոց` շտապ բուժօգնություն ստանալու նպատակով», - իր տեղեկություններն է հաղորդում «Առավոտ»-ը: Իսկ «Հայկական ժամանակ»-ը հեգնում է. - «Հիշեցնեն, որ խոսքը այն նույն «դուխով» կարմիր բերետավորների մասին է, որոնք մի քանի օր առաջ քաջաբար հարձակվել էին քաղբանտարկյալների` Հյուսիսային պողոտայում դրված պաստառների վրա եւ պատառոտել դրանք»:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու կապակցությամբ, մի կողմից Հայ ազգային կոնգրեսի, մյուս կողմից` Դաշնակցության մոտեցումներին, «168 ժամ»-ը գրում է. - «Եվ ի՞նչ է ստացվում: Պետության համար անչափ կարեւոր նշանակություն ունեցող հարցում ընդդիմությունը Սերժ Սարգսյանի հետ համաձայն է, իսկ կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն` ոչ: Նման դեպք պատմության մեջ հազվադեպ է հանդիպում»:
Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը, «Առավոտ»-ում խոսելով պետության անվտանգության մասին, նշում է. - «Այսօր մեր մաշկի վրա զգում ենք, որ մեր քաղաքացիների կյանքին սպառնացող ներքին վտանգն ավելի մեծ է, քան արտաքինը. մեր քաղաքացին ապահովագրված չէ ոստիկանության, անվտանգության ծառայության մարմինների «ապօրինի» գործողություններից, ինչի հետեւանքով մարդիկ կյանքից են զրկվում»:
«Այսօր Ստեփանակերտում նշում են Լեռնային Ղարաբաղի անկախության 17-րդ տարեդարձը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը` շարունակելով. - «Արդեն երրորդ տարին է, ինչ Ռոբերտ Քոչարյանը, եւ երկրորդ տարին է, ինչ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին չեն գնում Ստեփանակերտ»: Նշելով, թե Քոչարյանն ու Սարգսյանը «ջանք չեն խնայում ցույց տալու համար, թե կանգնած են Ղարաբաղի անկախության ակունքներին», թերթը հավելում է. - «Այս տրամաբանությունից ելնելով պետք էր ակնկալել, որ այդ երկու անձնավորությունները պետք է որ առիթը բաց չթողնեին առնվազն Լեռնային Ղարաբաղի անկախության օրը այնտեղ նշելու համար»: «Հայք»-ը գրում է. - «Հաշվի առնելով, որ Հայաստանի որոշ շրջանակներում վերջերս շրջանառվում են խոսակցություններ, թե Հայաստանը պետք է Ռուսաստանից պահանջի նույն կերպ ճանաչել նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, միգուցե Սերժ Սարգսյանը քաջություն ցուցաբերի եւ համայն հայության անունից մի խնդրագիր ներկայացնի պարոն Մեդվեդեւին»: «Գոլոս Արմենիի»-ին պնդում է. - «Լեռնային Ղարաբաղը երբեք չի համաձայնի ուղղահայաց ենթարկվել Ադրբեջանին` ինչ ձեւով էլ դա իրեն առաջարկվի: Միայն եւ միայն հորիզոնական հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն ինքնիշխան հավասարության վրա»:
«Հայաստանի շրջափակումը կարող է ուժեղանալ» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Թեպետ Հարավային Օսիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Հայաստան-Վրաստան երկաթուղային հաղորդակցությունն արդեն վերականգնվել է, սակայն տարածաշրջանային սրընթաց զարգացումները ցույց են տալիս, որ ներկայիս սահմանափակ կոմունիկացիոն հնարավորություններին ապավինելու պարա•այում մեր երկիրը շուտով կարող է կանգնել լուրջ պրոբլեմների առջեւ… Նոր պատնեշը, որը ձեւավորվել է Ռուսաստանի առջեւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախության ճանաչումից հետո, Հայաստանի համար դարձել է մի նոր շրջափակման օղակ, որը խաղաղ ճանապարհով կարող է հաղթահարվել միայն Թուրքիայի վրայով։ Հակառակ պարագայում տարածաշրջանում կարող են տեղի ունենալ անկանխատեսելի զարգացումներ»։
«168 ժամ»-ի թղթակցի հարցին, թե կարո՞ղ է Հայաստանն այսօր իրեն թույլ տալ վարել մեր շահերից բխող քաղաքականություն, թե՞ որպես Ռուսաստանի «կրտսեր եղբայր» ակնկալում ենք, որ մեր փոխարեն որոշում կայացնելու պատասխանատվությունն ընկած է Կրեմլի վրա, դիվանագետ Դավիթ Հովհաննիսյանը պատասխանում է. - «Կարծում եմ, «Հոկտեմբերի 27»-ի իրադարձություններից հետո Հայաստանն աստիճանաբար կորցնում է իր ինքնիշխանությունը, եւ դա ակներեւ գործընթաց է, քանի որ արդեն 10 տարի է անցել, եւ այս ընթացքում մենք բավականին լուրջ կորուստներ ենք ունեցել մեր ազատություն եւ ինքնիշխանության տեսանկյունից»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Կրթական համակարգը Հայաստանում [համենայն դեպս, վերջին 40 տարվա ընթացքում] խեղաթյուրված է հիմնովին: Երեխաները դպրոց են հաճախում ոչ թե գիտելիքներ ձեռք բերելու, այլ ավարտական վկայական ստանալու համար, որով կարող են ընդունվել բուհ: Դպրոցի վերջին երկու տարում երեխաները տանջվում-չարչարվում են` պարապելով կրկնուսույցների մոտ, որպեսզի բուհ ընդունվեն: Բայց բուհում սովորելու նպատակն էլ ամենեւին մասնագետ դառնալը չէ. ընդունվելուց հետո երիտասարդները հանգիստ հոգոց են քաշում` այ, հիմա կարելի է մի քանի տարի հանգստանալ, իսկ տղաների դեպքում` նաեւ խուսափել բանակից»:
«Մեզանում միջոցառում անելը լավ է ստացվում», - մատուցում է «Հրապարակ»-ը: - «Կարմիր ժապավեն կտրել, նոր շենք ու հուշարձան բացել, շնորհանդես եւ հոբելյան նշել… Դպրոցի նոր շենքն էլ կառուցվում է հատուկ սեպտեմբերի 1-ին միջոցառում անելու, մի քանի բարձրաստիճան հյուրեր ընդունելու, իշխանությանը դիվիդենտ բերելու նպատակով: Իսկ թե տարվա մյուս 365 օրերին այդ շենքում ինչ կրթություն են տալիս եւ ինչ գիտելիքներ մատուցում, ոչ մեկին չի հետաքրքրում»:
Հրաչ Մելքումյան