Մատչելիության հղումներ

Թուրքիան բարձր է գնահատում Հայաստանի հրավերը` հարաբերությունների զարգացման տեսակետից


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը առայժմ վերջնական որոշում չի կայացրել Հայաստան-Թուրքիա ????ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու` Սերժ Սարգսյանի հրավերն ընդունելու մասին:

«Ես անկեղծորեն աջակցում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերջին փորձրին: Կարծում եմ, որ շատ կարեւոր է օգտվել ընձեռված հնարավորություններից: Մեր ցանկությունն է` լուծել հարեւանների հետ մեր խնդիրները», - ասել է Աբդուլլա Գյուլը:

Անդրադառնալով երեկ թուրքական «Ռադիկալ» օրաթերթին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին, որտեղ Հայաստանի նախագահը մասնավորապես խոսել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծման վտանգավորության մասին, նույն թերթին այսօր տված հարցազրույցում Թուրքիայի նախագահը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի երկխոսության ճանապարհով:

Սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու` Հայաստանի նախագահի հրավերը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել երկու երկրների քաղաքական շրջանակներում: Բարձր գնահատելով Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը, Աբդուլա Գյուլը, այնուամենայնիվ, շարունակում է հետաձգել հրավերն ընդունելու իր որոշումը` նկատի ունենալով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրները` այդ թվում Հայոց ցեղասպանության հարցը եւ Երեւանում հնարավոր բողոքի ցույցերը իր ժամանման առիթով:

Հայ հեղափոխական դաշնակցությունը արդեն տեղեկացրել է Թուրքիայի նախագահի այցելության դեպքում խաղաղ ակցիաներ անցկացնելու մտադրության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG