Մատչելիության հղումներ

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունն ու TRT-ն կհամագործակցեն


Երեկ Անկարայում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ թուրքական TRT հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության փոխանցմամբ, փաստաթղթով նախատեսվում է, մասնավորապես, Հայաստանի եւ Թուրքիայի մասին հեռուստա եւ ռադիոհաղորդումների պատրաստում, ինչպես նաեւ Եվրոպական հեռարձակողների միության անդամ երկու երկրների միջեւ փորձի փոխանակում:

TRT-ի գլխավոր քարտուղար Ալի Քեմօղլու-օղլուն Հայաստանի պատվիրակության հետ հանդիպմանը նշել է, որ իրենց երկրում առաջին ռադիոհեռարձակումը 1907 թվականին կազմակերպել են Կոստանդնուպոլսի հայերը, եւ Թուրքիայում մինչեւ օրս հիշում են այդ փաստը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG