Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի տարեդարձի առթիվ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ:

«1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց պատմական հռչակագիր, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը բռնում է անկախության, հայոց պետականության վերականգնման ուղին։ Այսպիսով, ազդարարվեց ողջ աշխարհին, որ այսուհետ ինքներս ենք տեր կանգնելու մեր ճակատագրին եւ ստանձնելու պատասխանատվություն Հայաստանի ժողովրդի, համայն հայության եւ միջազգային հանրության առջեւ», - ասված է ուղերձում, որը տարածել է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը։ - «Սա կամարտահայտումն էր մի ժողովրդի, որ ոտքի էր կանգնել վճռականորեն պաշտպանելու իր մարդկային ու ազգային արժանապատվությունը Արցախում, Հայաստանում եւ ամենուրեք, որտեղ հայ կա։ Սա առաջին իրավական փաստաթուղթն էր, որով մենք, որպես քաղաքական միավոր, վերադարձանք ազգերի միջազգային ընտանիք։ Շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական տարեդարձի կապակցությամբ. տարեդարձ, որը մեկ անգամ եւս ստիպում է իմաստավորելու մեր անցած ուղին եւ միավորվելու մեր երկրի վերելքի գաղափարի շուրջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG