Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Իսպանիայի թագավորին


Մադրիդի օդանավակայանում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս առաջինին:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Խոր ցավով տեղեկացա Մադրիդի օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։ Իսպանիայի համար սգո այս պահին հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ Իսպանիայի բարեկամ ժողովրդին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG