ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում ստացվել է Վրաստանի արտգործնախարարության նոտան, որով պաշտոնապես հաստատվում է կազմակերպությունից երկրի դուրս գալու վերաբերյալ Վրաստանի խորհրդարանի որոշումը:
Ինչպես «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել են ԱՊՀ-ի Մինսկի կենտրոնակայանից, տվյալ հարցով խորհրդակցություն է անցկացվում ԱՊՀ-ի գործադիր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Գարկունի մոտ, եւ սպասվում է, որ այսօր համապատասխան հայտարարությամբ հանդես կգա ԱՊՀ-ի գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդեւը: