Մատչելիության հղումներ

Ալժիրում ահաբեկչական հարձակման հետեւանքով առնվազն 43 մարդ է զոհվել


Նախնական տվյալներով` 43 մարդ զոհվել եւ 38-ը վիրավորվել է այսօր Ալժիրում ինքնասպան ահաբեկչի գործադրած ռումբի պայթյունից:

Ռմբահարման թիրախը եղել է մայրաքաղաք Ալժիրից 60 կիլոմետր արեւելք գտնվող Իսեր բնակավայրի ոստիկանական դպրոցը: Իրավապահների վկայությամբ` ռումբը պայթել է այն ժամանակ, երբ պատանի դիմորդները սպասում էին դպրոցում գրանցվելու համար:

Տեղական մամուլը փոխանցում է, որ շաբաթ օրը իսլամիստ ծայրահեղականների դարանակալ հարձակման զոհ են դարձել 11 իրավապահներ եւ մեկ քաղաքացիական անձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG