Հարավկորեացի բռնցքամարտիկ Բայկ Ջոնգ-Սուբը այսօր ստիպված է եղել հրաժարվել Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում հայաստանցի Հրաչիկ Ջավախյանի հետ մենամարտից, քանի որ դա կարող էր վտանգել նրա կյանքը:
«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, հարավկորեացի 28-ամյա թեթեւքաշայինի մարզիչ Չուն Ին-հոնը հայտնել է, որ մարզիկի շնչառական օրգանները վնասված են` ավելի վաղ կայացած մենամարտից հետո, եւ օդը թափանցում է նրա սիրտ-անոթային համակարգ:
«Մենք եկանք այն եզրակացության, որ նա այլեւս չպետք է մենամարտի, քանի որ դա կարող էր սպառնալ նրա կյանքին», - ասել է մարզիչը:
Բայկը ցանկացել է մասնակցել քառորդ եզրափակիչին, սակայն, ի վերջո, տեղի է տվել իր թիմի ներկայացուցիչների ու բժիշկների հորդորներին:
Օլիմպիական մրցաշարի նախորդ մարտերում Հրաչիկ Ջավախյանը համոզիչ առավելության է հասել մրցակիցների նկատմամբ եւ 60 կիլոգրամ քաշային կարգում մեդալի իրական հավակնորդ է համարվում:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)