Ուրուգվայահայ ճանաչված ֆուտբոլային մարզիչ Սերժիո Մարգարյանը ցանկալի չի համարում թուրք մարզասերների ներկայությունը ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի ընտրական փուլի շրջանակներում Երեւանում կայանալիք Հայաստան - Թուրքիա հանդիպմանը: Այդ մասին նա ասաց «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում:
«Երբ հունական «Պանատինաիկոս» թիմի մարզիչն էի, այցելեցինք Ստամբուլ` խաղալու թուրքական «Ֆեներբախչե»-ի հետ ՈՒԵՖԱ-ի գավաթի համար: Չեմ մոռանում, թե ինչպիսի բռնության ենթարկվեցինք` ե’ւ դաշտում, ե’ւ դաշտից դուրս, այդ իսկ պատճառով պատասխան խաղը Աթենքում անցկացվեց առանց թուրք մարզասերների ներկայության` ՈՒԵՖԱ-ի ղեկավարության որոշմամբ», - պատմեց Մարգարյանը:
«Մենք պետք է զգուշավոր լինենք, չպետք է խառնենք հայ ժողովրդի պատմության սեւ էջերը սպորտի հետ: Ամենակարեւորն է, որ ցույց տանք աշխարհին, որ Հայաստանը քաղաքակիրթ երկիր է, եւ ֆուտբոլի դաշտում հաղթենք լավ խաղով», - հայտարարեց ուրուգվայահայ մարզիչը` հավելելով. - «Սակայն եթե անվտանգության հարցով անհրաժեշտ ամեն ինչ չարվի, ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ այս խաղը»:
«Ես անձնապես գուցե նախընտրեի, որ խաղը անցներ առանց թուրք մարզասերների», - ամփոփեց Սերժիո Մարգարյանը:
Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 6-ին: Հայաստանի կառավարությունը անցած շաբաթ որոշում է ընդունել սեպտեմբերի 1-ից մինչեւ 6-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիների համար սահմանել Հայաստան առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ` խաղին ներկա գտնվելու հնարավորություն ստեղծելու նպատակով:
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո