Մատչելիության հղումներ

Սկսվել է անհատների անդամագրումը Հայ ազգային կոնգրեսին


Այսօրվանից սկսվել է անհատների անդամագրումը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ): Ցանկացողները կարող են անդամագրվել նաեւ Հյուսիսային պողոտայում:

Անդամագրվել ցանկացողները այստեղ հատուկ գրասեղանի մոտ լրացնում են «Հայ ազգային կոնգրես» վերտառությամբ հարցաթերթիկը` ըստ ցանկության նշելով նաեւ, թե ինչ ձեւով կարող է աջակցել ՀԱԿ-ին (ասենք` գրասենյակ, ավտոմեքենա տրամադրելով կամ քարոզչանյութեր տարածելով):

Ըստ անդամագրության հարցերով զբաղվող ակտիվիստներից մեկի, ժամը 13-ի տվյալներով արդամագրված անհատների թիվը անցել էր հարյուրից:

ՀԱԿ-ի ղեկավար ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր ասաց, որ սրանով իրենք փորձում են «մոբիլիզացնել իրենց ակտիվիստներին» եւ այն անձանց, ովքեր, չցանկանալով անդամագրվել ՀԱԿ-ին միացած որեւէ կուսակցության, պաշտպանում են իրենց շարժման գաղափարները:

«Սեպտեմբերին սպասվում են բավականին լուրջ իրադարձություններ, բավականին լուրջ պայքար», - շարունակեց Զուրաբյանը: - «Շարժման հիմնական կարգախոսը դարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ քաղաքական պրոցեսը սկսելուց առաջ անհրաժեշտ է, որ մոբիլիզացվի մեր ամբողջ քաղաքական աջակիցների բազան»:

«Նպատակը այն է, որ մեր աջակիցների հետ հաստատվի անմիջական կապ, որ մենք հստակ իմանանք, թե ինչով կոնգրեսին կարող են օգնել նրա աջակիցները, եւ որ մենք կարողանանք ստեղծել ապագա քաղաքական պայքարի համար անհրաժեշտ քաղաքական կառույցները», - հավելեց Զուրաբյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG