Երեք մարդ զոհվել եւ 9-ը վիրավորվել են Բաքվի Աբու-Բաքր մզկիթում կիրակի երեկոյան անհայտ անձի կողմից նետված ՌԳԴ-5 տեսակի երկու նռնակների պայթյունից:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, նռնակները պայթել են մոտավորապես ժամը 21:00-ին` երեկոյան նամազի ժամանակ: Ըստ ականատեսների, անհայտ անձը քարով կոտրել է մզկիթի լուսամուտի ապակին եւ ներս նետել նռնակները: Հանցագործին տեղում բռնել չի հաջողվել:
Աբու-Բաքր մզկիթը կառուցվել է 90-ականների սկզբին Քուվեյթի միջոցներով, այստեղ այցելում են հիմնականում վահաբիզմի հետեւորդները:
Դեպքի վայր այցելած Ադրբեջանի ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարները հրաժարվել են մեկնաբանություններից: