Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «Մենք թշնամի չենք տարածաշրջանի որեւէ երկրի համար»


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը շաբաթավերջին հայտարարել է, որ իր երկիրը թշնամաբար չի տրամադրված տարածաշրջանի որեւէ երկրի նկատմամբ: «Ֆրանսպրես»-ը հավելում է, որ Գյուլը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը Երեւանում դիտելու` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերի կապակցությամբ:

Թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում երկրի նախագահը ասել է. - «Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունը ցույց տվեց տարածաշրջանում սառեցված հակամարտությունների լուծմանն ուղղված վաղ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը»:

«Մենք թշնամի չենք տարածաշրջանի որեւէ երկրի համար», - հավելել է նա` եւս մեկ անգամ հնչեցնելով Կովկասում կայունության ապահովմանն ուղղված տարածաշրջանային ֆորում ձեւավորելու Թուրքիայի առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG