Մատչելիության հղումներ

Եվրամիությանը ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին


Եվրամիության ֆրանսիական նախագահությունը այսօր հանդես է եկել վրաց-ռուսական հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ:

«Եվրամիությունը, լրջորեն մտահոգված լինելով Վրաստանի վերջին զարգացումներով, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բացահայտ հակամարտությամբ, ընդգծում է, որ ռազմական նման գործողությունները խնդրի լուծում չեն», - ասված է հայտարարությունում, որը տարածել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։ - «Պատերազմը մարդկային բազում կյանքեր խլեց, ցավ եւ նյութական զգալի վնաս պատճառեց ժողովուրդներին՝ ավելացնելով տեղահանված մարդկանց եւ փախստականների թիվը։ Եվրամիությունն իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ, որպես սատարում Վրաստանում հակամարտությունների խաղաղ եւ կայուն լուծման, հիշեցնում 2008 թվի օգոստոսի 13-ի Վրաստանի իրավիճակի վերաբերյալ Եվրամիության Գլխավոր հարցերով խորհրդի եզրակացությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG