Ռուս - վրացական հակամարտությունը քննարկելու նպատակով այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանում է Ռուսաստան, իսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը` Վրաստան:
Սեւծովյան Սոչի քաղաքում նախատեսվում է Անգելա Մերկելի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, իսկ Քոնդոլիզա Ռայսը Թբիլիսիում կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:
Թեեւ պաշտոնական Բեռլինը Եվրամիության արտգործնախարարների նիստում չպաշտպանեց որոշ դաշնակիցների առաջարկը` Ռուսաստանի գործողությունները խստորեն դատապարտելու վերաբերյալ, այդուամենայնիվ, այսօր պատրաստվում է Մոսկվային ներկայացնել իր սկզբունքային անհամաձայնությունը երկու հարցերի վերաբերյալ:
«Առաջինը` Վրաստանի ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունն է, երկրորդը` մեզ համար անընդունելի է, երբ կասկածի տակ են դնում Վրաստանի` ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների լեգիտիմությունը», - հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Թոմաս Շտեգը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե պաշտոնական Մոսկվան բանակցությունների սեղանի շուրջ չի նստի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, եւ առաջարկել էր վերջինիս հրաժարվել պաշտոնից:
Վրաստանի իշխանություններին օժանդակելու նպատակ ունի նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի այցը Թբիլիսի:
«Միացյալ Նահանգները հստակորեն արձանագրել է, որ կանգնած է Վրաստանի` ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության կողքին», - այցից առաջ հայտարարել է պետքարտուղար Ռայսը եւ հավելել. - «Հիմա 1968 թվականը չէ, եւ սա էլ Չեխոսլովակիայի դեպքը չէ, երբ Ռուսաստանը կարող էր անպատիժ սպառնալ հարեւանին, գրավել մայրաքաղաքն ու գահընկեց անել կառավարությանը: Իրադրությունն այժմ փոխվել է»:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն էլ երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ եթե Ռուսաստանը հետ չկանգնի իր «ագրեսիվ» քաղաքականությունից եւ չդադարեցնի ռազմական գործողությունները Վրաստանի դեմ, կարող է վնաս հասցնել ռուս - ամերիկյան երկկողմ հարաբերություններին, ինչը «զգալի կլինի առաջիկա տարիների ընթացքում»:
«Առաջիկա օրերի եւ շաբաթների ընթացքում պաշտպանության դեպարտամենտը կուսումնասիրի ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ մեր փոխադարձ գործողությունների ողջ համալիրը, եւ առաջիկա օրերին Ռուսաստանի կատարած քայլերից կախված` որոշակի փոփոխություններ կձեռնարկի` ըստ անհրաժեշտության եւ համարժեքության», - հայտարարել է Ռոբերտ Գեյթսը:
Հեղինե Բունիաթյան, Պրահա