Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Գալուստ Սահակյանի որակմամբ` Հարավային Օսիայում կատարվածը «ոտնձգություն է խաղաղ բնակչության նկատմամբ» եւ «զանգվածային սպանդ»:
«Դա կանվանենք ցեղասպանություն թե ողբերգություն, այս պահին դժվար է արժեքավորել», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հավելեց Սահակյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե դատապարտում է արդյոք Վրաստանի իշխանությունների գործողությունները, իշխող կուսակցության ղեկավար ներկայացուցիչը արձագանքեց. - «Դժվար է այսպես վերցնել կացինը, սրել ու հարձակվել վրաց իշխանությունների վրա, որովհետեւ ինֆորմացիայի պաշարը այնքան թույլ է եւ այնքան խղճուկ, որ դժվարանում եմ ասել»:
Սահակյանի խոսքով, Հայաստանի նախագահը զանգահարել ու ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահին, քանի որ զոհվածները «հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ են եղել»:
Իսկ հարցին, թե ինչու նախագահ Սարգսյանը չի վերադառնում Հայաստան, Սահակյանը պատասխանեց. - «Չեմ կարողանում հարցի իմաստը հասկանալ: Այսինքն` հարձակվել էին Հայաստանի՞ վրա, եւ մենք անտե՞ր էինք մնացել»:
Հայաստանի առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն այսօր տարածել է հայտարարություն, որում «տարակուսելի» է համարել այս իրավիճակում «Սերժ Սարգսյանի երկրից տեւական բացակայությունն ու անվրդով հանգիստը Չինաստանում»:
Կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը այսօր հրավիրած ասուլիսում «ուղղակի աբսուրդ» որակեց երկրի նախագահի պահվածքը:
«Դա նշանակում է արհամարհանք սեփական ժողովրդին նկատմամբ», - ասաց նա: - «Ես հասկանում եմ, որ ծանր ընտրություն կա դիվանագիտական ճնշումների միջեւ, բայց դա չի նշանակում, որ այդ ճնշումներին պետք է դիմանալ Պեկինում: Այդ ճնշումներին կարելի է դիմանալ եւ Երեւանում»:
Ռուզաննա Ստեփանյան