Չինաստանը իր 1,3 միլիարդ բնակչությամբ պետք է որ Օլիմպիական խաղերում շահած մեդալների թվով առաջինը լինի, սակայն իրական առաջատարը... Հայաստանն է: Նման եզրակացության է հանգել «Լոս Անջելես Թայմս»-ը` վերլուծելով Պեկինի Օլիմպիադայի առաջին 6 օրերի արդյունքները` մասնակից երկրների բնակչության մեկ շնչի հաշվով:
Ըստ ամերիկյան հեղինակավոր պարբերականի` մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը իր մինչ օրս շահած 3 բրոնզե մեդալներով գլխավորում է Օլիմպիադայի մասնակից երկրների ցանկը:
«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, «Լոս Անջելես Թայմս»-ի կազմած աղյուսակի երկրորդ տեղում է Վրաստանը. 4,6 միլիոն բնակիչ ունեցող այս երկիրը արդեն տարել է 2 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ:
Առաջին եռյակը եզրափակում է Ավստրալիան` 20,5 միլիոն բնակչություն եւ 16 մեդալ, որից 5-ը` ոսկե: