Մատչելիության հղումներ

Վրաստանից վերադարձել են եւս 4450 Հայաստանի քաղաքացիներ


Օգոստոսի 11-ից մինչեւ օգոստոսի 12-ը ժամը 17:00-ի դրությամբ կազմակերպվել է Հայաստանի եւս 4450 քաղաքացիների վերադարձը Վրաստանից հայրենիք: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

Հայաստանյան համապատասխան կառույցների աջակցությամբ դյուրացված կարգով Հայաստան են մուտք գործել օտարերկրյա շուրջ 750 քաղաքացիներ, այդ թվում` Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ եւ նրանց ընտանիքների անդամներ:

Օգոստոսի 12-ի ժամը 17:00-ի դրությամբ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը եւ Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը եւ շարունակում են աշխատանքները Հայաստանի քաղաքացիներին Վրաստանից հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Չորրորդ օրն է, ինչ Հայաստանի արտգործնախարարությունում գործում են շուրջօրյա հերթապահության թեժ գծեր, որոնցով ստացվում են բազմաթիվ զանգեր Հայաստանից եւ արտերկրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG