Երեւան - Բաթումի - Երեւան եւ Երեւան - Թբիլիսի - Երեւան գնացքների չվացուցակի որեւէ փոփոխություն չի եղել, եւ այդ ուղղություններով գնացքները անխափան աշխատում են:
«Չվացուցակի որեւէ փոփոխություն չի եղել, գնացքը գործում է նորմալ», - «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասաց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի խոսնակ Սուսաննա Տոնոյանը: - «Գնացքի գործունեության դադարեցման հետ կապված որեւէ որոշում այս պահի դրությամբ չկա: Այսօր առավոտյան Բաթումիից Երեւան է ժամանել հերթական գնացքը, որը տեղափոխել է մոտ 390 ուղեւոր: Այսօր երեկոյան Երեւանից Բաթումի կմեկնի հերթական գնացքը: Այս պահին մենք չենք կարող ասել, թե քանի ուղեւոր կգնա»:
Կարինե Քալանթարյան