Մատչելիության հղումներ

Այս տարի կստեղծվի 10 փորձնական ավագ դպրոց


«Առաջին տարին է, մեծ է ռիսկի գործոնը, այդ իսկ պատճառով որոշել ենք կրճատել դրանց թիվը: 7-ը կստեղծվի մարզերում, 3-ը` Երեւանում», - ասաց կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Օգոստոսի 20-ից աշակերտները կարող են դիմել ավագ դպրոց, այն այս տարի պարտադիր չէ: Աշակերտն իրավունք ունի ինքը որոշել` ցանկանում է արդյոք ուսումը շարունակել ավագ դպրոցում:

Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 10 դպրոցներն էլ այժմ վերանորոգվում են, իսկ ուսուցիչների վերապատրաստումը կսկսվի սեպտեմբերից, նույն ամսում նաեւ կստեղծվեն համապատասխան լաբորատորիաներ եւ ձեռք կբերվի անհրաժեշտ գույք:

«Ավագ դպրոցում պետք է աշխատեն միայն լավագույն մասնագետները, որպեսզի աշակերտներն այլեւս կրկնուսույցների կարիք չունենան», - հավելեց Հովհաննիսյանը:

Աշակերտներն այնքան էլ լավ տեղեկացված չեն, թե ինչ է նշանակում ավագ դպրոց, սակայն դեմ են նորամուծությանը, քանի որ, ըստ նրանց, դա չի լուծի աշակերտների դպրոց հաճախելիության ու կրկնուսույցների խնդիրը. - «Եթե միեւնույն է, մի դասարանում սովորելու է 25-30 աշակերտ եւ դասավանդելու են նույն ուսուցիչները` դրական արդյունքը շոշափելի չի լինի»:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG