Մատչելիության հղումներ

Վրաստանից Հայաստան է վերադարձել 7500 ՀՀ քաղաքացի


Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, օգոստոսի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ արտգործնախարարության ստորաբաժանումների աջակցությամբ կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մոտ 7500 քաղաքացիների վերադարձը հայրենիք:

Հայաստանյան համապատասխան կառույցների աջակցությամբ դյուրացված կարգով Հայաստան են մուտք գործել օտարերկյա շուրջ 2000 քաղաքացիներ, այդ թվում` Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ եւ նրանց ընտանիքների անդամներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG