Մատչելիության հղումներ

Կազմակերպվել է շուրջ 3500 ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան


Վրաստանում ՀՀ դեսպանության եւ Բաթումիում գլխավոր հյուպատոսության կողմից, օգոստոսի 10-ի ժամը 09:00-ի դրությամբ, կազմակերպվել է ՀՀ մոտ 3500 քաղաքացիների վերադարձը հայրենիք:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը հաղորդում է նաեւ, որ Հայաստանի աջակցությամբ Երեւան են տեղափոխվել նաեւ մոտ 850 օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ եւ նրանց ընտանիքների անդամներ:

Այսօր վաղ առավոտյան Աջարիա են մեկնել 45 միկրոավտոբուս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւս մեկ շարասյուն հայրենիք վերադարձնելու:

Օգոստոսի 10-ի ժամը 12:00-ի դրությամբ, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG