Մատչելիության հղումներ

Պեկինում ամերիկացի զբոսաշրջիկ է սպանվել


Օլիմպիական խաղերի բացման արարողության հաջորդ օրը Պեկինի կենտրոնում մի չինացի ամերիկացի զբոսաշրջիկի է սպանել:

Չինական «Սինխուա» լրատվական գործակալության փոխանցմամբ` չինացին այսօր հարձակվել է երկու ամերիկացիների եւ նրանց տեղացի ուղեկցորդի վրա, երբ նրանք այցելել էին «Թմբուկի աշտարակ» պատմական հուշարձանը:

Սպանելով նրանցից մեկին եւ վիրավորելով մյուս երկուսին, հարձակվողը ինքնասպանություն է գործել` ցած նետվելով հուշարձան-աշտարակի երկրորդ հարկից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG