Ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ցխինվալիում իր թղթակցին, հաղորդել էր, որ վրացական զորքերը մտել են Հարավային Օսիայի մայրաքաղաք: Սակայն ինչպես Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, այնպես էլ Հարավային Օսիայի ղեկավարությունը հերքել են այդ տեղեկատվությունը` հայտնելով, որ վրացական զորքերը Ցխինվալիի մատույցներում են:
«Մենք ամբողջությամբ վերահսկում ենք մեր մայրաքաղաքը: Մարտեր են ընթանում Ցխինվալիի ծայրամասերում», - հայտարարել է Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին:
Վրաց պաշտոնյաների վկայությամբ` վրացական զորքերը այսօր առավոտյան պաշարել են Ցխինվալին եւ վերահսկողություն հաստատել մերձակա 8 գյուղերի նկատմամբ:
Ըստ հաղորդագրությունների` վրացական զորքերը օգտագործում են տանկեր, ռազմական օդանավեր եւ թնդանոթներ: Ռուսաստանյան հեռուստատեսության չհաստատված տեղեկատվությամբ` անցած գիշեր վրացական ուժերի կողմից Հարավային Օսիայի մայրաքաղաքի գնդակոծման հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել:
Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը հայտարարել էր, թե ստիպված է «համարժեք միջոցներ» ձեռնարկել Հարավային Օսիայի վրացական գյուղերի բնակչությանը պաշտպանելու համար:
Տարածաշրջանում վրացական զորքերի հրամանատար Մամուկա Կուրաշվիլին հեռուստատեսությամբ ասել էր. - «Չնայած խաղաղության եւ հրադադարի մեր կոչերին` անջատողականները շարունակեցին վրացական գյուղերի գնդակոծումը: Մենք հարկադրված ենք վերականգնել սահմանադրական կարգը ամբողջ տարածաշրջանում»:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ առաջարկել էր անհապաղ հրադադար հաստատել եւ վերսկսել բանակցությունները լարվածությունը մեղմելու նպատակով:
Հարավային Օսիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտին Վրաստանին մեղադրել է «դավաճանության» մեջ:
Միխեիլ Սահակաշվիլին այսօր վրացական հեռուստատեսությամբ հայտարարել է, թե «Վրաստանի իրավապահ եւ ուժային կառույցները վերահսկում են Ցխինվալի քաղաքի մի հատվածը եւ Հարավային Օսիայի տարածքի մեծ մասը»: Նա երկրում հայտարարել է պահեստազորայինների համընդհանուր զորահավաք:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Հարավային Օսիայում իրավիճակը քննարկելու նպատակով առաջիկա ժամերին Մոսկվայում կանցկացվի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ` երկրի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի նախագահությամբ:
Օլիմպիական խաղերի բացման կապակցությամբ Պեկինում գտնվող Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Վրաստանի ղեկավարությունը ագրեսիվ գործողություններ է ձեռնարկել Հարավային Օսիայի դեմ` փաստորեն սկսելով մարտական գործողություններ»:
«Դա շատ ցավալի եւ շատ տագնապեցնող է եւ, իհարկե, կհարուցի պատասխան գործողություններ», - հայտարարել է Պուտինը:
Նա ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ վրացական ղեկավարությունը նման գործողություններ է ձեռնարկել Պեկինի Օլիմպիադայի բացման օրը` «չնայած Օլիմպիական խաղերի ժամանակ պետք է ստացվի այնպես, որ զենքը լռի»:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ Հարավային Օսիայի իրավիճակը քննարկվել է Չինաստանի ղեկավարության եւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ այսօր կայացած իր հանդիպումներում, եւ «բոլորը միաձայն ասում են` «պատերազմը ոչ ոքի պետք չէ»: