Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի կալանքը երկարացվեց երկու ամսով


Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանի որոշմամբ, այսօր երկու ամսով երկարացվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, նախկինում «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի կալանքի ժամկետը:

Շանթ Հարությունյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց. - «Դատարանը այդպիսի որոշում պետք է կայացներ երկու օր առաջ` ամսի 6-ից ոչ ուշ, որովհետեւ օրենքը նախատեսում է, որ այդ որոշումը պետք է կայացվի ոչ ուշ, քան հինգ օր առաջ, իսկ այսօր չորրորդ օրն է: Եթե հաշվի առնենք, որ ընդհանրապես ապրիլի 11-ի ժամը 00-ից է հաշվվում նրա արգելանքի ժամկետը, ուրեմն մինչեւ ամսի հինգի գիշերը ժամը 00-ն պետք է կայացվեր այդ որոշումը»:

Հարություն Բաղդասարյանը հավելեց, որ նշված պատճառաբանությամբ Շանթ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել իր կալանքը երկարացնելու միջնորդության քննարկմանը:

Շանթ Հարությունյանը ձերբակալվել է ապրիլի 11-ին` իշխանությւոնը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով: Հարություն Բաղդասարյանի փոխանցմամբ` Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG