Օգոստոսի 5-ին պատահար է տեղի ունեցել Իջեւանի մերձակա գյուղերից մեկի ճանապարհին. շրջվել է զինվորներին մեկ զորամասից մյուսը տեղափոխող ավտոբուսը: Կան վիրավորներ:
Տուժած զինվորներից ոմանց տեղափոխել են Երեւան: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հաստատեցին այս տեղեկությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ զինվորներից մեկը ստացել է գանգի կոտրվածք, նրա վիճակը բժիշկները գնահատում են «կայուն ծանր»:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը տեղեկացրեց նաեւ, որ վթարի ենթարկված զինվորներից մեկը ստացել է ազդրի կոտրվածք, եւս ինը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրա խոսքով, բժիշկներն իրեն վստահեցրել են, թե զինվորներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Սեյրան Շահսուվարյանն ասաց նաեւ, որ ռազմական ոստիկանության քննչական բաժնում սկսվել է հետաքննություն: Նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար:
Անուշ Մարտիրոսյան