Մատչելիության հղումներ

Ռազմական հեղաշրջում` Մավրիտանիայում


Այսօր Մավրիտանիայում ռազմական հեղաշրջում է կատարվել, երկրի նախագահը եւ վարչապետը տնային կալանքի տակ են:

DPA գործակալության փոխանցմամբ` մի քանի բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկ անելու վերաբերյալ նախագահ Սիդի Ուլդ Շեյխ Աբդալահիի հրամանագրից հետո զորքերը մտել են նախագահական նստավայր եւ ձերբակալել նախագահին:

Տեղական հեռուստատեսությունը եւ ռադիոն եթերազրկված են:

Զինվորականների կողմից բռնությունների մասին հաղորդագրություններ չկան:

Ենթադրվում է, որ հեղաշրջման կազմակերպիչների թվում է նախագահական պահակազորի պետը, ով պաշտոնանկ արված զինվորականների թվում է:

Տեղական աղբյուրների վկայությամբ, մավրիտանացիները, ովքեր նախագահին մեղադրում էին կոռուպցիայի եւ երկիրը վատ կառավարելու մեջ, ցույցեր են անցկացնում ի պաշտպանություն հեղաշրջման:

Շեյխ Աբդալահին Մավրիտանիայի նախագահ է ընտրվել 2007 թվականին` ընտրություններով, որոնք բնութագրվել են որպես առաջին թափանցիկ նախագահական ընտրությունները Ֆրանսիայի նախկին գաղութում: Վերջերս, սակայն, երկրում քաղաքական ճգնաժամ է ստեղծվել` կապված խորհրդարանի կողմից կառավարությանը անվստահություն հայտնելու հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG