Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը հանձնեց հայ սպանված զինծառայողի դին


Ադրբեջանական կողմը այսօր հայկական կողմին է հանձնել սպանված զինծառայող Գոռ Մանասյանի դին:

Մանասյանը սպանվել է հունիսի 19-ին` Ադրբեջանի տարածքում, որտեղ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հայ զինծառայողը հայտնվել էր` ինքնակամ լքելով զորամասը:

Ադրբեջանական կողմը ժամանակին լուրեր էր տարածում, թե սահմանը հատել է հայ դիվերսանտների խումբ:

Գոռ Մանասյանի դին վերադարձնելու հարցով տեւական բանակցություններ են ընթացել, այդ թվում` Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG