Ջորջ Բուշը իր 7-օրյա ասիական ուղեւորության շրջանակներում այսօր ժամանում է Հարավային Կորեա, որտեղ Միացյալ Նահանգների նախագահի այցի կապակցությամբ ակնկալվում են զանգվածային բողոքի ցույցեր:
Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ Բակի հրամանագրով, Բուշի այցի ողջ ընթացքում խստացվել են անվտանգության միջոցառումները: Նախարարների կաբինետի հետ խորհրդակցության ժամանակ Բակը ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները «հարավակորեական դիվանագիտության ողնաշարն են»:
Վաղը Ջորջ Բուշը կմեկնի Թաիլանդ, իսկ օգոստոսի 7-ին` Չինաստան, որտեղ ներկա կգտնվի Օլիմպիական խաղերի բացմանը: