Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Համահայկական երիտասարդական 6-րդ համաժողովը


«Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած համաժողովի նպատակն է խթանել սփյուռքահայ համայնքների եւ հայրենիքի միջեւ համագործակցությունը:

«Նախորդ 5 համաժողովները տարբեր էին քննարկման թեմաներով, սակայն այս համաժողովը տարբեր է լինելու նաեւ ձեւաչափով. այս անգամ մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու համագործակցությանը», - նշեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանը:

Մասնակիցները բաժանվելու են 3 աշխատանքային խմբերի, որոնցից յուրաքանչյուրը կընդգրկի համագործակցության մեկ ոլորտ` մշակույթ, բիզնես եւ գիտություն: Կազմակերպիչները հուսով են, որ այսպիսի համագործակցությունը երիտասարդության շրջանում կնպաստի Հայաստան - սփյուռք համագործակցության բարելավմանը նշված բնագավառներում:

Իսկ այն հարցին, թե ին՞չ են տվել նախորդ համաժողովները, Արմեն Սինանյանը պատասխանեց, որ ամենակարեւոր ձեռքբերումը ընկերական կապերի հաստատումն է:

Համաժողովին մասնակցում են հայ երիտասարդներ Ուկրաինայից, Ռուսաստանից, Սիրիայից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից:

Համաժողովն աշխատանքները կամփոփի օգոստոսի 8-ին:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG