Նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 2-ի հրամանագրով Շավարշ Քոչարյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այդ մասին տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից:
Շավարշ Քոչարյանը Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահն է, նախկինում եղել է Ազգային ժողովրդավարական միության ղեկավար անդամ: Հայաստանի խորհրդարանի նախորդ չորս գումարումների պատգամավոր էր, նախ` Ազգային ժողովրդավարական միության, ապա` «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցությունների կազմում, եղել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ: «Արդարություն» դաշինքից դուրս է եկել 2005 թվականին: