Բաքվում ոստիկանությունը երեկ ցրել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության հանրահավաքը, որով ցուցարարները իշխանություններից պահանջում էին հարգել հավաքներ ու ցույցեր անցկացնելու իրավունքը եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պայմաններ ստեղծել:
Ցույցի մասնակիցներին հաջողվել է ընթերցել միայն իրենց հայտարարությունը. րոպեներ անց ժամանել են ոստիկաններն ու ձերբակալել շարժման 14 ակտիվիստների:
Վերջին մեկուկես ամիսների ընթացքում սա ընդդիմադիր կուսակցության կողմից հանրահավաք կազմակերպելու արդեն երրորդ փորձն էր, դարձյալ` ապարդյուն:
Բաքվի քաղաքապետարանը արդեն մեկ տարուց ավելի է` ընդդիմադիրներին չի արտոնում քաղաքի կենտրոնում հանրահավաք կազմակերպել` դրա համար առաջարկելով մայրաքաղաքի ծայրամասային հրապարակները:
Միջադեպից մի քանի ժամ անց, ադրբեջանական լրատվական գործակալությունների հաղորդմամբ, ձերբակալվածները ազատ են արձակվել:
Հեղինե Բունիաթյան, Պրահա